Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

«Առաջին հերթին փորձելու ենք ամսագիրը դարձնել ավելի հանրային»

«Առաջին հերթին փորձելու ենք ամսագիրը դարձնել ավելի հանրային»
27.07.2015 | 15:06

Հայաստանի գրողների միության նախագահության հերթական նիստում ՀԳՄ նախագահությունը միաձայն հաստատել է բանաստեղծ, թարգմանիչ,, բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնի դոցենտ ՎԱՀԵ ԱՐՍԵՆԻ թեկնածությունը «Արտասահմանյան գրականություն» հանդեսի խմբագրի պաշտոնում: Հաշվի են առնվել թարգմանության ոլորտում Վահե Արսենի ձեռք բերած հմտությունները, լեզուների իմացությունը, կապերը արտասահմանյան մի շարք գրական կազմակերպությունների հետ, կազմակերպչական ունակությունները, որոնք հիանալի նախադրյալներ են հանդեսն առավել բազմաբովանդակ դարձնելու համար: Այս մասին տեղեկանում ենք ՀԳՄ պաշտոնական կայքից: irates.am-ի հետ զրույցում Վահե Արսենը նշեց, որ ծրագրերը շատ են, առաջին հերթին փորձելու են ամսագիրը դարձնել ավելի հանրային, որ պահանջված լինի հատկապես երիտասարդների և ուսանողների շրջանում՝ հասարակության այն խավի, որն ուզում է արտասահմանյան գրականությանն ավելի ծանոթ լինել ու իրեն նաև գործնականում է դա անհրաժեշտ:

Անդրադառնալով մեր՝ «Համաշխարհային գրականության զարգացմանը այս ամսագրով ընթերցողը կարո՞ղ է հետևել. ինչո՞ւ պետք է ամսագիրը գնի, և ոչ թե այս կամ թարգմանական գիրքը» հարցին Վահե Արսենն ասաց, որ նախ և առաջ գրքով դժվար թե գտնի այն գործերը, որ կլինեն ամսագրում. «Թվում է՝ շատ է թարգմանվում արտասահմանյան գրականություն, իրականում շատ քիչ է թարգմանվում, եթե հետևենք գրական գործընթացին, կտեսնենք՝ ինչքան բան կա թարգմանված և ինչքան չկա: Այսօր հրատարակիչներն էլ լուրջ խնդրի առաջ են կանգնած, որովհետև նրանք չեն կարող վաճառել այդ գրքերը, մեծ դժվարությամբ են աշխատում: Իսկ ահա «Արտասահմանյան գրականության» հերթական համարում մասնագետները, որոնք չեն տիրապետում օտար լեզուներին, կգտնեն իրենց անհրաժեշտ էսսեի, պոեզիայի, պատմվածքի կամ այլ ստեղծագործության թարգմանությունը»:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1444

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ